Հայության պառակտումը Թուրքիայի ամենամեծ երազանքն է 9 հոկտեմբերի 2009 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքում շատ խորը պրոցեսներ են կատարվում` ճիշտ այնպես, ինչպես` Հայաստանում: Այս բանավեճի հիմքում, շատ ցավալի եւ զգայուն հարց է յուրաքանչյուր հայի համար: Այդ մասին հայկական ցանցային ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Երկու մտածելակերպ կա: Մի մտածելակերպը մոտավորապես հետեւյալն է. աշխարհում արագ փոփոխություններ են լինում, նաեւ` մեր տարածաշրջանում, լինում են վերադասավորումներ: Յուրաքանչյուրը փորձում է այդ վերադասավորումներում նվաճել առավելագույնը: Այս իրավիճակում, եթե մենք մեր ազգային հարցերը չլուծենք, մեր փոխարեն դա կանեն ուրիշները եւ կանեն մեր շահերի հաշվին: Այսպիսով` պետք է լինել ավելի պրագմատիկ, ազատվել կարծրատիպերից: Երկրորդ մտածելակերպը հետեւյալն է. Թուրքիայի մոտեցումը հայկական հարցում այս հարյուրամյակի ընթացքում էապես փոփոխություններ չի կրել, նա շարունակում է կասեցնել Ցեղասպանության ճանաչումը եւ լծակներ ձեռք բերել Ղարաբաղի հարցում: Երկու մոտեցումներն էլ հիմնավորված են: Առաջնորդվել միայն մեկով կամ մյուսով ճակատագրական սխալ կլիներ: Տվյալ պարագայում ընտրվել է մի գիծ, որը հաշվի է առնում երկուսն էլ»,-ասել է ԱԳ փոխնախարարը: Նրա խոսքերով, ներազգային բանավեճը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ: Բայց դա չպետք է անցնի այն սահմանը, որից հետո մենք մեր միասնականությունը կարող ենք կորցնել: Դա շատ էական է: Հայության մասնատվածությունը Թուրքիայի ամենամեծ երազանքն է, սա պետք է գիտակցենք եւ այդ սահմանը չանցնենք: Օրինակ` անհարգալից վերաբերմունքը պետության խորհրդանիշների վերաբերյալ անընդունելի է: Երկրի իշխանության մարմնավորումը` Նախագահը, բաց ասել է. «ես վերցնում եմ ինձ վրա այդ պատասխանատվությունըե: Պետք է փորձել հասկանալ, թե ինչո՞ւ է ընտրված հենց այդ գիծը, եւ ինչո՞ւ է հենց այդ գիծը` ճիշտ: Ինչպես նշել է Շ.Քոչարյանը, ընդդիմախոսներն ասում են ոչ մի բան պետք չէ անել, ամեն ինչ պետք է թողնել այնպես, ինչպես կա: Թող Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, բացի սահմանը, եւ հետո մենք նրա հետ կերկխոսենք` սա է նրանց մոտեցումը: «Նման մոտեցումը նշանակում է մեկուսացման քաղաքականության շարունակություն` բոլոր իր վտանգներով: Սակայն այս դեպքում տարածաշրջանային քաղաքական վերադասավորումների մեջ, երբ ամեն մեկը վերմակը իր կողմն է քաշում, մենք խաղից դուրս էինք մնալու, ամեն ինչ արվելու էր մեր հաշվին: Իսկ այս իրավիճակում մենք լուծում ենք շատ կոնկրետ խնդիրներ»,-ասել է Շ.Քոչարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |