Ամերիաբանկի ժամկետային ավանդներն ինը ամսվա ընթացքում աճել են 3,8 անգամ

PanARMENIAN.Net - 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 44 մլրդ դրամ, ժամկետային ավանդներն աճել են 3.8 անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում` 7.6 անգամ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Իրավաբանական անձանց ավանդներն ընթացիկ տարվա 9 ամսում աճել են 3.3 անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում` 9.1 անգամ եւ 30.09.09թ. դրությամբ կազմել 32 մլրդ դրամ, ընդ որում, իրավաբանական անձանց ավանդները կազմում են ընդհանուր ժամկետային ավանդների 74%-ը, չնայած այն հանգամանքին, որ ավանդների 100 %-ով ապահովագրման Բանկի նախաձեռնությունը վերաբերվում է միայն ֆիզիկական անձանց ավանդներին:



Ֆիզիկական անձանց ավանդներն ընթացիկ տարում աճել են 5.9 անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում` 5.2 անգամ եւ 30.09.09թ. դրությամբ կազմել են 11 մլրդ դրամ:



Միայն III եռամսյակում ֆիզիկական անձանց ավանդների աճը կազմել է 80%, իսկ իրավաբանական անձանց ավանդների աճը` 24 %: Բանկի ակտիվներն ընթացիկ տարում աճել են 90 %-ով եւ 9 ամսվա արդյունքներով կազմել 93.0 մլրդ դրամ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---