ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՒ ԳԴՀ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ23 մարտի 2002 - 20:11 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ նախագահ Իոհաննես Ռաուն եւ Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Կազինյանը քննարկել են հայ-գերմանական քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը: Բանակցություններին նախորդել էր հայ դիվանագետի կողմից ԳԴՀ նախագահին հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Կարինե Կազինյանը փոխանցել է Իոհաննես Ռաուին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը` նվիրած հայ-գերմանական հարաբերությունների հաստատման տասնամյակին: Նշվել է պետական եւ կառավարական մակարդակի վրա երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Իոհաննես Ռաուն նշել է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության զարգացման նշանակությունը եւ այդ համատեքստում անվտանգության ապահովումը` կապված Եվրախորհրդի ծրագրերի իրականացման հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |