ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրիանգիծն ընդգրկվել է Շվեյցարիայի խորհրդարանի նիստի օրակարգում:

Օրինագծի վերջնամասում, մասնավորապես, ասվում է. «Ազգային ժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:

Քրիստոնյա-դեմոկրատ պատգամավոր Ժան Կլոդ Վուդրոի պատրաստած օրինագծին սատարել են արդեն շվեյցարական խորհրդարանի 201 անդամներից 115-ը: Դա թույլ է տալիս ենթադրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը վերջնականորեն կընդունվի Շվեյցարիայի Ազգային Խորհրդի հունիսյան նստաշրջանում: Ժան Կլոդ Վուդրոի Խոսքերով` օրինագիծն ամբողջովին համապատասխանում է «շվեյցարական մարդասիրական ավանդույթներին»: Բացի այդ, հիշեցրել է նա, Շվեյցարիան ստորագրել է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին Կոնվենցիան:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---