«Ֆուտբոլային դիվանագիտությունը» շանտաժի մեջ է պահում հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Արդեն երկու ամիս է, ինչ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը շանտաժի մեջ է պահում հայ ժողովրդին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Անկախության բանակ» ռազմա-քաղաքական կազմավորման Հոկտեմբերյանի շրջանի միավորված ջոկատների հիմնադիր եւ հրամանատար Լյովա Սահակյանը: Նրա խոսքեչով, հակահայկական փաստաթղթերն անընդունելի են ժողովրդի համար:



Այն մարդն, ով «տականք է» անվանում 9-միլիոնանոց ժողովրդին միայն այն բանի համար, որ նա դեմ է Հայ-թուրքական արձանագրություններին, կստանա մեր պատասխանը: Մենք ընդունում ենք մեզ նետված մարտահրավերը»,-հայտարարել է Լյովա Սահակյանը` հավելելով, որ դա անձնական վիրավորանք է իր համար:



Նա նաեւ մեկնաբանել է ՀՀ նախագահի համահայկական ուղեւորությունը` հայտարարելով, որ դրանով հայկական իշխանությունները ցանկանում էին համոզել ժողովրդին, որ Սփյուռքի մեծ մասը կողմ է Արձանագրությունների ստորագրմանը, սակայն իրողությունը ցույց տվեց, որ դեմ է: «Թուրքիան նույնպես սփյուռք ունի: Ինչո՞ւ նրանց նախագահը նմանատիպ ուղեւորություն չկազմակերպեց: Պատասխանը շատ պարզ է, որովհետեւ այդ փաստաթղթերը թրքամետ են եւ ժողովրդին որեւէ բանում համոզելու կարիք չկար»,-ասել է Սահակյանը:



Իր հերթին «Ուխտ Արարատի» կազմակերպության «Հայաստանի ազատագրման գաղտնի բանակի» (ASALA) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հետ աշխատանքի գծով համակարգող Տիգրան Փաշաբեզյանը հայտարարել է, որ հայկական կողմն ընդհանրապես պետք է հրաժարվի Արձանագրություններից:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---