Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն ԵԱՀԿ ՄԽ-ն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ միակ միջազգային գործընթացն է, որը կարող է լուծել ղարաբաղյան խնդիրը, կամ գոնե բերել հակամարտությունը խաղաղ կարգավորման ուղու վրա: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տորնբյերգ Յագլանդը:



«Ես սատարում եմ Մինսկի գործընթացը: Դրա հետ մեկ տեղ, պետք է ասեմ, որ շատ կարեւոր է Եվրոպայի Խորհրդին ղարաբաղյան հակամարտության կողմերի անդամակցությունը, քանի որ դրանից կողմերը կստանան լրացուցիչ հիմքեր խնդրի լուծման համար», - ասել է նա:



Նրա կարծիքով, անդամակցությունը շատ կարեւոր է ոչ միայն այն երկրների համա, որոնք ունեն հակամարտություն, այլ նաեւ բոլոր երկրների համար, որոնք կարող են միասին աշխատել հակամարտությունները լուծելու հարցում ընդհանուր նորմերի եւ արժեքների վրա: «Այդ տեսակետից գործընթացը շատ կարեւոր է, այդպես լուծվում են հակամարտությունները եւ այդպես կառուցվում է Եվրոպան»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---