Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը հաստատել է 2009թ. ինը ամսվա ծախսերի կատարողականը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատեց ՀՀ ԿԲ 2009 թ. ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի երրորդ եռամսյակի եւ ինը ամսվա կատարողականը, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: Այդ որոշումն ընդունվեց նոյեմբերի 17-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:



Հաղորդագրության համաձայն, Խորհուրդը հաստատեց նաեւ ՀՀ ԿԲ 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը, 2009թ. 3-րդ եռամսյակի ՀՀ միջազգային պահուստների վիճակի եւ կազմի վերաբերյալ տեղեկատվությունը:



Բացի այդ, Խորհրդի նիստում հաստատվեց նաեւ ՀՀ ԿԲ կողմից առեւտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի եւ դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2010թ. ժամանակացույցը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---