Երեւանում սպանվել է Խոսրովի արգելոցի տնօրենը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին, ժ.00.55-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում Արտաշատի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժ.23.50-ի սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 1958 թ. ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել:



Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել է: Զննությամբ ավտոմեքենայի հետեւի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք:



Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ` հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:



Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Նախկինում Ս.Շաբոյանը լրագրողնեի հետ զրույցում բազմիցս է հաղորդել, որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում տեղի որսագողների մաֆիայից:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---