ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԵՒՏՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՄԻՋՆՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Երեւանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ պաշտոնական առեւտրի արդյունքում անարդարացիորեն օգտվում են միջնորդ երկրները, որոնց անցնում է փաստացի ապրանքաշրջանառության եկամուտների ոչ քիչ մասը: Ադրբեջանի կողմից շարունակվող Հայաստանի տրանսպորտային շրջափակման եւ փոխադարձ առեւտրում գոյություն ուեցող արգելքի պատճառով երկու երկրներն էլ ամեն տարի կորցնում են մինչեւ 400 միլիոն դոլար, նկատել է նա` ավելացնելով, որ ՀԲ փորձագետների հաշվարկով, սահմանների բացման արդյունքում 30 տոկոսով կնվազեն Հայաստանի տրանսպորտային ծախսերը եւ 10 տոկոսով կավելանան արտահանման ծավալները Ադրբեջանում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---