Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն Աթենքում քննարկել են Ղարաբաղի հիմահա՞րցը

PanARMENIAN.Net - Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների Խորհրդի 17-րդ նիստի շրջանակներում կայացավ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ահմետ Դավութօղլուի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:



Ահմետ Դավութօղլուն հանդիպեց նաեւ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման օրակարգում ղարաբաղյան հակամարտության եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հարցերն էին եղել:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---