Տիգրան Սարգսյան. Անհրաժեշտ է ապահվել հաշմանդամների ինտեգրվածությունը հասարակության մեջ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին բացելով կառավարության նիստը` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրվածության խնդրի կարեւորությունը: «Հայաստանում այսօր բնակվում է 178 000 հաշմանդամ, որոնցից ավելի քան 8000-ը երեխա են, ինչը մեզ ստիպում է եւս մեկ անգամ ուշադրություն դարձնել նրանց խնդիրների եւ այն բանի վրա, թե ինչպես է կառավարությունն իրականացնում հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրվածության ծրագիրը, որպեսզի նրանք իրենց լիարժեք մարդ զգան»,- ասաց նա:



Կառավարության ղեկավարի խոսքով, այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է միավորել պետության եւ համապատասխան կազմակերպությունների ջանքերը, «որպեսզի նրանց հանդեպ վերաբերմունքը հասարակության մեջ փոխվի, եւ պետք է սկսել մանկապարտեզներից»:



Ամեն տարի դեկտեմբերի 3-ին Հաշմանդամների միջազգային օրվա անցկացումը նպատակ է հետապնդում աջակցել հաշմանդամների հետ կապված խնդիրների ավելի լավ ընկալմանը, հաշմանդամների իրավունքների իրականացմանն ու այն բանի գիտակցմանը, թե ինչպիսի շահ կբերի հաշմանդամների ներգրավումը նրանց համայնքների քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակութային կյանքի ամենատարբեր ոլորտներում: Այդ Օրը հնարավորություն է տալիս իմպուլս հաղորդել այն նպատակին հասնելուն ուղղված գործունեությանը, որը կայանում է հաշմանդամների կողմից իրենց մարդու իրավունքների լիարժեք իրականացման եւ հասարակության կյանքում նրանց մասնակցության ապահովման մեջ, ինչպես դա նախատեսված է 1982թ. Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Վեհաժողովի կողմից ընդունված Հաշմանդամների հանդեպ գործողությունների համաշխարհային ծրագրով:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---