Աբրահամի հետ մենամարտից հետո Թեյլորը դեռեւս կասկածում է` արժե՞ արդյոք շարունակել կարիերան

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Ջերմեյն Թեյլորի մարզիչ Օզել Նելսոնը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր սանը դեռեւս չի որոշել, մասնկացելու է «Super Six World Boxing Classic» մրցաշարի գերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Անդրե

Ուորդի հետ մենամարտին, թե ոչ: Ըստ Նելսոնի, որոշումը կարող է կայացվել հաջորդ շաբաթվա սկզբին:

Հոկտեմբերին իր վերջին մենամարտում Թեյլորին նոկաուտի ենթարկեց հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա): Մենամարտից հետո Թեյլորին տեղափոխեցին հիվանդանոց: Այդ հաղթանակի շնորհիվ Աբրահամը 3 միավորով գլխավորում է մրցաշարը: Վերջին երկու տարում Թեյլորին հետապնդում են անհաջողությունները` նա պարտվել է հինգից չորս մենամարտում, երեքում` նոկաուտով:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---