Ջեմմա Բաղդասարյան. Հայաստանում աշխատանքով է ապահովված աշխատունակ հաշմանդամների ընդամենը 8-9 %-ը

PanARMENIAN.Net - «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը այն երկրների թվում է, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի Հաշմանդամների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիան», - ասել է ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպած հաշմանդամ մարդկանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսի բացմանը ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՅՈիՆԻՍԵՖ ծրագրի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:



Ցուցահանդեսը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվան: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Ձեմմա Բաղդասարյանը, «Փյունիկ» հասարակական կազմակերպության Հակոբ Աբրահամյանը, եւ գործերի հեղինակները:



Ջեմմա Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ հաշմանդամ մարդիկ ունեն շատ խնդիրներ, սակայն ամենակարեւորն դա աշխատանքն է: «Գործատուներից շատերը փոխում են իրենց կարծիքները տվյալ խնդրի վերաբերյալ, սակայն այս խնդրի լուծման համար տարիներ կպահանջվեն: Սակայն, մենք պետք է օգնենք հաշմանդամներին այդ հարցում: Սա է մեր գլխավոր նպատակը», - ասել է նա: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում գրանցված է 177 հազար հաշմանդամ: Սակայն, աշխատունակ հաշմանդամներից ընդամենը 8-9% ապահովված են աշխատանքով:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---