Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց Երեւան

PanARMENIAN.Net - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորեց Թյորնբյոր Յագլընդին ԵԽ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա կազմակերպության նպատակների իրագործման մեջ: Զրույցի ընթացքումքննարկվեցին ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:



Նախարար Նալբանդյաննու գլխավորքարտուղար Յագլընդը հանգամանալից զրույց ունեցան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունեց կազմակերպության անդամ երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերը: Էդվարդ Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց այցելել Երեւան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---