Ռիչարդ Կիրակոսյան. Գլխավորն այն է, որ երկխոսությունն երկու երկրների միջեւ շարունակվում է

PanARMENIAN.Net - Հայկական եւ ադրբեջանական կողմի յուրաքանչյուր հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստեղծում են առաջխաղացման իմիտացիա, սակայն իրականում դա այդպես չէ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում: «Ինձ մեկ բան է մտահոգում` ԵԱՀԿ ՄԽ անսպասելի ակտիվությունը: Գուցե, բառացի առաջընթաց կա, սակայն իրականում դա այդպես չէ»,-ասել է Կիրակոսյանը:



«Անկախ նրանից, կլինի առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում թե չի լինի, գլխավորն այն է, որ երկխոսությունը երկու երկրների միջեւ շարունակվում է»,-ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:



Ընդ որում հայ փորձագետը նշել է, որ երկրների գլխավոր խնդիրը ժողովրդավարության բացակայությունն է երկրներում: «Ինչպե՞ս կարող են երկրները լուծել այդ հարցը, եթե նրանք նույնիսկ չեն վստահում իրենց առաջնորդներին: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն Ղարաբաղի վերաբերյալ չի ընդունվի այդ երկրների ժողովրդների կողմից, եթե նրանք չներգրավվեն այդ գործընթացում»,-ասել է Կիրակոսյանը:



Կիրակոսյանն ասել է նաեւ, որ, չնայած նրան, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն Աթենքում մեծ նշանակություն ուներ, որոշիչ կլինի թուրքական պատվիրակության դեկտեմբերի 7-ին կայանալիք այցը Վաշինգտոն: «Դա նաեւ վերջին օրն է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի համար, որը պետք է դրական կամ բացասական եզրակացություն տա Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ»,-ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---