ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՇՈՒԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Վաշինգտոնում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի, կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Քոլենբերգի, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով դեսպան Դան Ֆրիդի հետ: Շուգարյանը հանդես է եկել «Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումը սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո» թեմայով դասախոսությամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Դիվանագետը հանդիպել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի, Հայ դատի հանձնախմբի եւ ԱՄՆ մյուս հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---