ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՄԵԾԱՑՆԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի նախատեսում մեծացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-ՌՆԳ» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Յուրի Բալուեւսկին: «Մեր գնահատմամբ, ներկայումս այնտեղ գտնվող ռուսական զորքերի խմբավորումը տեղի զինված ուժերի հետ փոխգործակցությամբ ի վիճակի է ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում Ռուսաստանի ազգային եւ ռազմավարական շահերի պաշտպանությունը»,- հայտարարել է գեներալը: Յուրի Բալուեւսկին հերքել է նաեւ Վրաստանի տարածքից մի շարք ռուսական զորամասերի Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկությունները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---