ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ԿԴԻՄԱԿԱՅԵՆ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի իրավապահ մարմինները համատեղ գործողություններ կիրականացնեն թմրանյութերի ապօրինի շրջանառությանը դիմակայելու համար: Այդ մասին, ՐԻԱ «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության միավորված կոլեգիայի նիստից հետո լրագրողներին է հայտարարել ՌԴ ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովը: «Մենք պայմանավորվել ենք այնպիսի օպերացիաների մասին, ինչպիսին, ասենք, «Կանալն» է եւ նրանք բոլորը կհամաձայնեցվեն մեր օպերատիվ ստորաբաժանումների մակարդակով»,-հաղորդել է Բ.Գռիզլովը: Նախարարը նշել է, որ այժմ, Աֆղանստանից Ռուսաստան թմրանյութերի տեղափոխման ավանդական ուղիներից բացի, կազմակերպվել են նոր կանալներ: Նրա խոսքերով, վերջերս Ռուսաստան են սկսել մուտք գործել սինթեթիկ թմրանյութեր Արեւմտյան Եվրոպայից:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---