ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Մենք շարունակում ենք երկխոսությունը Հայաստանի հետ` բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նպատակով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ուգուր Զիյալը: Նա նշել է, որ հետագայում հայ-թուրքական երկխոսությանը կարող է միանալ նաեւ Ադրբեջանը: Միեւնույն ժամանակ թուրք դիվանագետը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Հայաստանի հետ երկխոսությունը կարող է հանգեցնել Հայող ցեղասպանության ճանաչմանը Անկարայի կողմից: Ուգուր Զիյալը նշել է, որ «ոչ Հայաստանի հետ երկխոսությունը, ոչ էլ քաղաքական ճնշումը չեն կարող ստիպել Թուրքիային ճանաչել այն, ինչ ընդհանրապես տեղի չի ունեցել»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---