Ադրբեջանն ու Թուրքիան աղավաղում են ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի իմաստը

Ադրբեջանն ու Թուրքիան աղավաղում են  ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի իմաստը

PanARMENIAN.Net -
Ներկայում Թուրքիան եւ Ադրբեջանը աննախադեպ քայլեր են անում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը աղավաղելու ուղղությամբ: «Այս հանգամանքներում ինձ չներգրավել փետրվարի 18-19-ին ԵԱՀԿ վեհաժողովին մասնակցելու մեկնող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմի մեջ` պատճառաբանելով, իբր ֆինանասական սղությունը, սխալ է», - ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` ՀՀ ԱԺ-ում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ համատեղ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:



Ալավերդյանի խոսքերի համաձայն, Թուրքիայի եւ Ադրբեջանի վերջին արտահայտությունների առիթով «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է պատրաստել. «Քանի որ Հայաստանում, ինչպես նաեւ միջազգային կառույցներում քչերը գիտեն, թե ինչի մասին են այդ բանաձեւերը», - նշել է նա:



«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարն ասել է, որ ԱԽ-ի այդ բանաձեւերի համաձայն, Ադրբեջանը որոշակի պարտավորություններ ունի եւ Հայաստանի խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը ԵԱՀԿ նախատեսվող վեհաժողովի ընթացքում պետք է կանխարգելող հայտարարություն անի այդ կապակցությամբ. «Քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ակտիվ գործունեության ֆոնին անթույլատրելի է մեր պատվիրակության պասիվությունը», - բացատրել է Ալավերդյանը:



Ստեփան Սաֆարյանն ասել է, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին կրկնվող հայտարարություններից բացի, հայկական պատվիրակությունը ներկա կազմով ուրիշ ոչնչի ընդունակ չէ:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:



Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը:



«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: 2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---