Մարտիրոսյանը, Անդրիասյանը եւ Խառատյանը պայքարելու են չեմպիոնական տիտղոսի համար

PanARMENIAN.Net -
Հունվարի 30-ն կայացել է Հայաստանի կանանց շախմատի առաջնությունը: 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Լիա Մարտիրոսյանը: Երկրորդ տեղում է Սիրանույշ Անդրիասյանը, երրորդում` Անահիտ Խառատյանը:



Առաջնության հաղթողը կանդամակցի Հայաստանի հավաքականին եւ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:



8-դ տուրի արդյունքները.



Լուսինե Կարապետյան - Աննա Հայրապետյան 0:1

Լիա Մարտիրոսյան - Վարդուհի Քալաշյան 1:0

Անի Խանամիրյան - Նաիրա Մովսիսյան 0:1

Մարիաննա Գասպարյան - Սիրանույշ Անդրիասյան 0:1

Անահիտ Խառատյան - Նարինե Գասպարյան 1:0



Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:



Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---