«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի եւ «Vallex Group»-ի ղեկավարներն ամփոփել են համագործակցության արդյունքները

PanARMENIAN.Net -
2010թ. փետրվարի 11-ին տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շ.Շայդուլինի աշխատանքային այցն Ալավերդի կայարան, որտեղ նա հանդիպեց «Vallex Group» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանի հետ: Հանդիպման ժամանակ «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի եւ «Vallex Group»-ի ղեկավարներն ամփոփել են համագործակցության արդյունքները, հաղորդում է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:



Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները, մասնավորապես, համատեղ աշխատանքները, կապված Թեղուտի հանքավայրից կատարվելիք բեռնափոխադրումների հետ:

Շայդուլինը նշել է, որ իր հաճախորդների համար ՀԿԵՈւ-ն օգնում է ոչ միայն կազմակերպել բեռնափոխադրումները, այլ նաեւ սպառման շուկաներ գտնել: Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծումը երկաթուղում թույլ տվեց պատվիրատուների համար ապահովել համագործակցության տարբեր սխեմաներ: ՀԿԵՈւ ղեկավարը նշել է, որ անցյալ տարվանից ընկերության հաճախորդն է հանդիսանում նաեւ «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն:



Պաշտոնական մասի ավարտից հետո էքսկուրսիա կազմակերպվեց գործարանում: Հանդիպման ավարտին Շեւկեթ Շայդուլինը բարձր գնահատեց երկու ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքներն ու հույս է հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:



ՀԿԵՈւ-ի միջպետական հաղորդակցությունում գոյություն ունի երկու երթուղի` Երեւան-Թբիլիսի-Բաթում, որը իրականացվում է ամառային շրջանում: Տեղական հաղորդակցությունում գործում են էլեկտրագնացքներ Վանաձոր-Այրում, Երեւան-Արաքս, Երեւան-երասխ, Երեւան-Արարատ, Երեւան-Գյումրի, Քանաքեռ-Հրազդան, Գյումրի-Պեմզաշեն ուղղություններով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---