Պաշտոնական Երեւանն Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել

PanARMENIAN.Net -
Հայաստանի Հանրապետությունը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի ներկայացուցչության մակարդակը հայտնի կլինի մի քանի օր անց, ինչի մասին լրացուցիչ կհաղորդվի:



Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ տուրի արդյունքներով փետրվարի 7-ին Յանուկովիչի օգտին քվեարկել էին ընտրողների 48,95%: Յուլիա Տիմոշենկոն ստացել էր ձայների 45,47%:



Երդմնակալության արարողությունը նշանակվել է փետրվարի 25-ին, սակայն Տիմոշենկոն վիճարկում է ԿԸՀ որոշումը Ուկրաինայի Բարձրագույն վճռաբեկ դատարանում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---