Երեւանում նշեցին հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 28-ին լրացավ հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը: Նկարչի հոբելյանի պատվին նրա երեւանյան տուն-թանգարանում բացվել է Սարյանի եւ նրա ժամանակակիցների դիմանկարների լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մի քանի տասնյակ լուսանկարների միջոցով ճանաչել ոչ միայն Սարյան-նկարչին, այլեւ Սարյան-մարդուն: Ցուցահանդեսի բացումից հետո թանգարանի աշխատակիցներն ու Հայաստանի Մշակույթի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մեծ նկարչի ստեղծագործության երկրպագուները այցելեցին երեւանյան քաղաքային պանթեոն, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Մարտիրոս Սարյանի հիշատակին:



Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Պետական Տրետյակովյան պատկերասրահում բացվել է մեծանուն նկարչի աշխատանքների ցուցահանդեսը:

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարյանը մեծանուն հայ գեղանկարիչ է, ականավոր տեսաբան եւ հասարակական գործիչ: Թեեւ նրա անումը պատկանում է նաեւ ռուս մշակույթին, միաժամանակ նրա ստեղծագործությունները համարվում են Հայաստանի արվեստի խորհրդանիշը: Գեղանկարչի աշխատանքները Տրետյակովի պատկերասրահի մշտական ցուցադրության մաս են կազմում, սակայն առաջին անգամն է, որ թանգարանը ցուցադրում է Սարյանի բոլոր ստեղծագործություններն ամբողջությմաբ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---