Ռուսաստանի ջավախահայ սփյուռքը պահանջում է Սամցխե-Ջավախեթիի շրջանը Ջավախքի ինքնավար մարզ հռչակել

PanARMENIAN.Net -
Ռուսաստանի ջավախահայ սփյուռքը հանդես է եկել Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին հասցեագրված հանրագրով: PanARMENIAN.Net ստացված հանրագրում, մասնավորապես, ասվում է. «Մենք` Ռուսաստանի ջավախահայ համայնքս, Վրաստանի ու Հայաստանի իշխանություններին, ինչպես նաեւ բոլոր անկախ միջազգային ժողովրդավարական ինստիտուտներին կոչ ենք անում անհետաձգելի միջոցներ ձեռնարկել ջավախահայության հանդեպ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությանը վերջ դնելու համար` երաշխավորելով հայ բնակչության անվտանգությունը: Ելնելով Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանում առկա իրողություններից` առաջնահերթ ենք համարում`



1. Սամցխե-Ջավախեթիի շրջանի վարչատարածքային բաժանման կազմի անհապաղ վերանայում` ներառյալ Ծալկայի վարչական մարմինը



2. Վրաստանի Սահմանադրության անհապաղ վերանայում եւ Սամցխե-Ջավախեթիի շրջանն ինքնավար մարզ հռչակելու մասին փոփոխությունների ներմուծում` օժտելով «Ջավախքի ինքնավար մարզ» անվանումով



3. Ջավախքի ինքնավար մարզի տարածքում հայոց լեզվին շրջանային լեզվի կարգավիճակի հաղորդում եւ բռնի ձուլման դադարեցում



4. Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցուն իրավական կարգավիճակի տրամադրում եւ սեփականացված հայկական եկեղեցիների, սրբարանների ու պատմական հուշարձանների վերադարձ



5. Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանում ոստիկանների կողմից հետապնդումների անհապաղ դադարեցում, շրջանի

հայ ակտիվիստների հանդեպ դատական գործընթացների եւ քրեական հետաքննությունների դադարեցում



6. Պետական սահմանի «Բավրա» անցագրային կետում արհեստական խոտանների ու արգելքների ստեղծման բոլոր դրսեւորումների կանխում, այդ թվում` հայկական ուսումնական եւ գեղարվեստական գրականության տեղափոխումն արգելելու քաղաքականության դադարեցում



7. Պաշտոնական մակարդակով Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանում եւ ընդհանրապես Վրաստանում հայկական տեղանունների վերականգնում, այդ թվում` մինչհեղափոխական Վրաստանում գոյություն ունեցած շրջանի տեղանվան վերադարձի մասին հարցի դիտարկում



Մենք Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր հասարակական-քաղաքական ուժերին, ինչպես նաեւ Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանում հայապահպանության խնդրով անհանգստացած հասարակայնության ներկայացուցիչներին կոչ ենք անում հաղորդակցվելով պայքարել հանուն ջավախահայության իրավունքների ու շահերի պաշտպանության, հետեւողականորեն ձգտել ջավախահայության` իր ապագան հայրենի հողում կառուցելու համար լիարժեք պայմանների ստեղծմանը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---