ԵՀՀ-ն ՀՀ ղեկավարությանը կոչ է անում թույլ չտալ, որպեսզի մարտի դեպքերը կրկնվեն

PanARMENIAN.Net -
Եվրոպայի Հայերի Համագումարը հայտարարություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի երկրոդ ամյակի կապակցությամբ: «Ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ը, նույնպես եւ 2008 թ. մարտի 1-ը եկավ կոտրելու մեր ժողովրդի կամքն ու ոգին: Մարտի 1-ով, մանավանդ, մեծ հիասթափություն ապրեց սփյուռքահայ երիտասարդ սերունդը, իր նորանկախ եւ երանելի երկրում ականատես դառնալով մասսայական ցույցի դեմ աներեւակայելի դաժանության եւ սպանդի»,- ասվում է ԵՀՀ-ի PanARMENIAN.Net ուղարկված հայտարարության մեջ:



Ինչպես ասվում է Համագումարի հայտարարության մեջ, այսօր Հայաստանում հրամայական պահանջ է երկրում հաստատել իրական եւ ոչ թե ձեւական համերաշխության եւ փոխհանդուրժողականության մթնոլորտ: Չքաղաքականացնել ոչ մի դատավարություն եւ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու դատի ենթարկված բոլոր ձերբակալվածներին: Ձեռնարկել միջոցներ, որոնք իսպառ կբացառեն հետագայում նման իրադարձությունների կրկնությունը:



«Հայաստանում հարկավոր է նաեւ հաստատել օրենքի գերակայությունը, մշակել եւ ներդնել սոցիալական արդարության հաստատման ռազմավարական ծրագիր, վերացնել տնտեսական ոլորտի արտոնություննրը, ապահովել ազատ, արդար եւ ազնիվ մրցակցություն, ապահովել ՀՀ-ի Սահմանադրության պահանջները եւ տարանջատել օրենսդիր, գործադիր եւ դատաիրավական համակարգերի գործունեությունը, անցկացնել թափանցիկ եւ արդար ընտրություններ` ապահովելով արժանապատիվ եւ բանիմաց քաղաքացիների մուտքն Ազգային Ժողով եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, կիրառել նոր, արդիական մոտեցումներ երկրի տնտեսական եւ նեքին արդյունաբերության զարգացման համար, ապահովել նաեւ արտաքին ներդրումային ծրագրերի ապահովածություն` այլեւայլ բյուրոկրատական, կրիմինալ եւ օլիգարխիկ-մոնոպոլ խոչընդոտներից, ապահովել պետականության ամրապնդման եւ հզորացման համար ներդրում ունեցող քաղաքացիների բարեկեցիկ եւ իմաստալից կյանք»,- ասվում է ԵՀՀ հայտարարության մեջ:



Փետրվարի 20-ից ի վեր Երեւանում ընթացող հայկական ընդդիմության հանրահավաքները, որտեղ դժգոհություն էր հայտնվում Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, մարտի 1-ին վերածվեցին զանգվածային անկարգությունների եւ բախումների իրավապահ մարմինների հետ: Զոհվեց 8 մարդ, 200-ից ավելին` վիրավորվեցին: Մարտի 1-ից ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Երեւանում հայտարարվեց արտակարգ դրություն 20 օր ժամկետով:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---