Հետխորհրդային ժամնակաշրջանում հայերենից հոլանդերեն թարգմանված առաջին գրքի շնորհանդեսը կկայանա Երեւանում

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի դահլիճում տեղի կունենա բանաստեղծ Վահե Արսենի «Կանաչ Աստվածների վերադարձը» գրքի հայերեն եւ հոլանդերեն տարբերակների շնորհանդեսը:

Նույն ժողովածուի, որը հետխորհրդային տարիներին հոլանդերեն թարգմանված առաջին հայերեն գիրքն է, շնորհանդեսը սույն թվականի փետրվարի 2-ին տեղկ էր ունեցել Հոլանդիայի Մաասլուս քաղաքի Արվեստների կենտրոնում։

Երեւանում կայանալիք շնորհանդեսի ընթացքում Վահե Արսենին կտրվի Հոլանդիայի երիտասարդ գրողների ամենամյա «Jambe 2010» մրցանակը, որը շնորհվել է նրան «Կանաչ Աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուի համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---