Երեւանում բացվեց տարածաշրջանում լավագույն ռադիոլոգիական կենտրոնը

Երեւանում բացվեց տարածաշրջանում լավագույն ռադիոլոգիական կենտրոնը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Երեւանում տեղի ունեցավ Ռադիոլոգիայի կենտրոնի հանդիսավոր բացումը, որը հիմնվել է Հայ ընդհանուր բարեգործական միության եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի միջոցներով:

Իր ողջույնի խոսքում ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանն ընդգծել է, որ կենտրոնը եզակի է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի համար: Ըստ նրա, 3 տարում լուծվեց 3 կարեւորագույն խնդիր` կառուցվեց 1700 քմ մակերեսով շենքը, կենտրոնը հագեցվեց ամենաարդիական սարքավորումներով, նախապատրաստվեցին որակյալ մասնագետներ: «3 տարվա ընթացքում ԵՊԲՀ շրջանավարտ, այժմ հայտնի ամերիկացի նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ վերապատրաստվեցին 14 երիտասարդ մասնագետներ` նյարդավիրաբույժներ, ռադիոլոգներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ: Կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում»,-ասել է Գոհար Քյալյանը:

Ըստ նրա, կենտրոնի կառուցման ծախսերը կազմել են շուրջ 4,5 մլն դոլար, որոնցից 1,7 մլն տրամադրել են բարերար ամուսիններ Նազար եւ Արտեմիս Նազարյանները: Նրանց խնդրանքով, կենտրոնը կկրի իրենց որդի` ամերիկահայ ականավոր բժիշկ-ռադիոլոգ Լեւոն Նազարյանի անունը:

Սարքավորումների գնման համար կենտրոնը 2,8 մլն դոլարի վարկ է վերցրել:

Կարմիր ժապավենը ԵՊԲՀ ռեկտորի հետ միասին կտրեց Նազար Նազարյանը, որից հետո, նրանք նախագահ Սերժ Սարգսյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին շրջայց կատարեցին շենքում:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---