Եվա Ռիվասն ու նրա թիմը կորոշեն Ջիվան Գասպարյանի մասնակցության հարցը «Եվրատեսիլ-2010»-ին

Եվա Ռիվասն ու նրա թիմը կորոշեն Ջիվան Գասպարյանի մասնակցության հարցը «Եվրատեսիլ-2010»-ին

PanARMENIAN.Net - Վերջնական պայմանավորվածության հասնելու դեպքում վիրտուոզ դուդուկահար Ջիվան Գասպարյանը պատրաստ է ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ-2010»-ում:

Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է երաժիշտն ու հավելել. «Վերջնական որոշումը կախված է երգչուհուց եւ նրա թիմից: Մայիսի 22-ին ես պայմանագրով համերգ ունեմ Իտալիայում, սակայն պատրաստ եմ չեղյալ հայտարարել իմ ելույթը հայտնի կոմպոզիտոր Լուդվիգոյի հետ, եթե իմ ելույթը օգտակար կլինի երգչուհու եւ իմ երկրի համար, ապա ես պատրաստ եմ մեկնել Նորվեգիա»;

Ըստ Հայաստանում Եվրատեսիլի ազգային ընտրական փուլի 22-ամյա Եվա Ռիվասը Դոնի Ռոստովից կներկայացնի Հայաստանը «Apricot stone» երգով` երաժշտություն Արմեն Մարտիրոսյանի, խոսքեր` Կարեն Կավալերյանի: Ըստ վիճակահանության, Հայաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Դանիան, Իսրայելը, Լիտվան, Շվեդիան, Շվեյցարիան, Վրաստանը, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Հորդանանը, Հոլանդիան, Ռումինիան, Ադրբեջանն ու Սլովենիան հանդես կգան երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 27-ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---