Ծիծեռնակաբերդի զբոսայգում Հայոց ցեղասպանության 95-ամյակի հիշատակին 95 ծառ կտնկեն

Ծիծեռնակաբերդի զբոսայգում Հայոց ցեղասպանության 95-ամյակի հիշատակին 95 ծառ կտնկեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող քարոզարշավի շրջանակներում Ծիծեռնակաբերդի զբոսայգում կազմակերպվող ծառատունկի նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից, նախաձեռնությունն իրականացվում է ապրիլի 22-ին նշվող Երկրի օրվան նվիրված և «Կանաչ սերունդ 2010»քարոզարշավի միջոցառումների շրջանակներում:

Աշխատանքներին մասնակցող կամավորները հեռացրին քարերը և փխրեցրին հողը, պայմաններ նախապատրաստելով, որ առաջիկայում այստեղ բերվելիք տնկիները կարողանան արմատավորվել: Ապրիլի10-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները նորից կմիանան նախաձեռնությանը` հնարավորություն ստանալով իրենցընկերության անունից մի քանի ծառ տնկել Ծիծեռնակաբերդում: Այս քարոզարշավին ընկերության մասնակցությունը բխում է այն համոզմունքից, որ դրական մթնոլորտը և բարենպաստ միջավայրն անհրաժեշտեն Հայաստանում բարեկեցիկ ապագա ստեղծելու համար:

Ծառատունկից զատ, նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նման կերպ նշելու Հայոց ցեղասպանության95-ամյակը: «Կանաչ սերունդ 2010» քարոզարշավի գլխավոր միջոցառումը կդառնա ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այգու ստեղծումը, որի տարածքում կտնկվի 95 ծառ` ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի: Այս կերպ նախաձեռնությունը նաև նպատակ ունի ասելու, որ նոր սերունդը պարտավոր է հոգ տանել ապագայի մասին` առանց մոռանալու անցյալը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---