ԱՄՀ. Համաշխարհային տնտեսության վերականգնումը խթանում է Հայաստանի ՀՆԱ-ի աճը

ԱՄՀ. Համաշխարհային տնտեսության վերականգնումը խթանում է Հայաստանի ՀՆԱ-ի աճը

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա փետրվարին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից կանխորոշված 1.8 տոկոս ՀՆԱ աճը կարող է մայիսին վերանայվել` հաշվի առնելով համաշխարհային տնտեսության աճի դրական միտումները, լրագրողներին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:

“Համաշխարհային տնտեսության վերականգնման պայմաններում, կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության այն հատվածները, որոնք կապված են համաշխարհային տնտեսության հետ, զարգանալու են արագացված տեմպերով, և հենց նրանք են ապահովելու ՀՆԱ աճը”,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, Հայաստանի ՀՆԱ-ի վրա ամենից շատ կարող է ազդել նրա գործընկերոջ` Ռուսաստանի անսպասելի բարձր տնտեսական աճը:

Բացի դրանից, նա ավելացրեց, որ համաշխարհային տնտեսության հետ կապ չունեցող ոլորտների վերականգնումն ընթանալու է դանդաղ տեմպերով: “Պետք է նշել շինարարության ոլորտը, որը մեր կարծիքով, չի նպաստելու ՀՆԱ աճին”,- ասել է Տոլոսան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---