Հայաստանի կառավարական պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է ԼՂՀ

Հայաստանի կառավարական պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է ԼՂՀ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ), հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Աշխատանքային այցի շրջանակներում կկայանա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Նախատեսվում է կառավարության համատեղ նիստ և այց ԼՂՀ պաշտպանության բանակ ՀՀ պաշտպանության նախարարի հետ:

Ծրագրով նախատեսվում է նաև վարչապետի այցը Շուշի, ինչպես նաև տեղական մի քանի ձեռնարկություններ: ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի նաև "Սարսանգ" ՀԷԿ, "Թրղե-2" ՀԷԿ-ի շինհարթակ, ներկա կգտնվի "Թրղե-1" ՀԷԿ-ի և Վերին Հորաթաղի ջրագծի բացման արարողությանը:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ինչպես նաև ՀՀ Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---