Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսի աշնանային նիստում19 ապրիլի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանքության մասին թիվ 252 բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում արդեն աշնանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, բանաձևի քննարկման ժամկետները կախված են բազմաթիվ տեխնիկական հարցերից, օրինակ` կոնգրեսականների տրամադրվածությունից և շահագրգռվածությունից, ռազմարդյունաբերությունից որոշ նահանգների կախվածությունից, Թուրքիայի հետ ռազմական պայմանագրերից, ինչպես նաև նրանից, թե ինչպես կանդրադառնա Թուրքիայի կողմից Իրանին սատարելու հարցը ԱՄՆ վարչակազմի վրա: “Կան գործոններ, որոնք անհնար է հաշվի առնել ամբողջությամբ: Հուսով եմ, որ դա կհաջողվի անել մինչև աշուն, սակայն մինչև վերջ վստահ լինել չեմ կարող”,-նշել է ՀՅԴ առաջնորդը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով Էգոյանը կլինի «Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը Փառատոնի բացման ֆիլմը կլինի նրա «Յոթ քողը» Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա |