ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԵՏԲՅՈՒՋԵՆ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է 2002 թվականի պետական բյուջեի նախագիծը: Առաջարկվում է բյուջեի եկամտային մասը սահմանել 214 մլրդ, իսկ ծախսային մասը` 258 մլրդ դրամ: Նախատեսված է, որ բյուջեի պակասորդը չի գերազանցի 2.8%, իսկ ինֆլյացիան` երեք տոկոսը: Ներքին համախառն արտադրանքի աճ է սպասվում վեց տոկոսով:Բյուջեի նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի նոյեմբերի մեկից ոչ ուշ: Բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նշվել է, որ կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի բարձրացնել բյուջետային ոլորտում աշխատողների աշխատավարձը: Մասնավորապես, ենթադրվում է, որ 2002 թվականին 20%-ով կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---