ՆԱԽՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼԸ, ԱՄՆ-ի ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԻՄՆԱՎՈՐԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՌՋԵՒ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, օրերս հայտնի են դարձել Ադրբեջանի դեմ պատժամիջոցի մեղմացման վերաբերյալ ԱՄՆ-ի Սենատի որոշման լրացուցիչ մանրամասները: Փաստաթղթում նշվում է, որ եթե նախագահը որոշի օգտագործել 907-րդ ուղղման գործողությունը դադարեցնելու Սենատի իրեն տրված իրավունքից, ապա նա պետք է երկու ամիս առաջ կոնգրեսի համապատասխան կոմիտեներ ուղարկի զեկույց, որտեղ նա պարտավոր է հիմնավորել իր գործողությունների նպատակահարմարությունը: Զեկույցում նա մանրամասն պետք է շարադրի նաեւ Ադրբեջանին տրամադրվող օգնության բնույթն ու քանակը, ներկայացնի երաշխիքներ, որ օգնությունը բացասաբար չի անդրադառնա Ադրբեջանի եւ Հայաստանի ուժերի հավասարակշռությանը, չի ազդի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացքին: Եվ միայն 60 օր հետո, երբ կոնգրեսի կոմիտեի անդամները կծանոթանան նախագահի բոլոր փաստարկներին, նա կարող է ստորագրել Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու հրամանագիրը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---