ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «ԱրմենՏել» ընկերության ղեկավարության հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ: Բանակցությունների 60 օրվա ընթացքում ենթադրվում է քննարկել բոլոր վիճելի հարցերը եւ ջանալ լուծել դրանք: Բանակցություններին մասնակցելու են հրավիրված նաեւ OTE հունական ընկերությունը, որը «ԱրմենՏել» ընկերության 90% արժեթղթերի սեփականատեր է հանդիսանում: Ընդգծվում է, որ 60 օրվա ընթացքում կառավարությունը չի հրաժարվի «ԱրմենՏելին» վերջերս ներկայացրած ոչ մի պահանջից: Նշվում է, որ բանակցությունների ձախողման դեպքում կառավարությունը հավատարիմ կմնա ներքաղաքային հեռախոսազրույցների րոպեավճարի կիրառումն արգելող իր ընդունած որոշմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---