ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող հատուկ հանձնաժողովի ստեղծման հարցը, որի կազմի մեջ կմտնեն օրենսդրական եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչները: Դատելով ադրբեջանական մամուլի հաղորդագրություններվ` հանձնաժողովը ստեղծվում է, այսպես ասած, Իլհամ Ալիեւի` հանրապետության ղեկավարի որդու համար: Այդ մարմինը Իլհամին վստահելու գաղափարը դրականորեն է ընկալվել «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավարության կողմից, որի առաջնորդներից մեկն է Ալիեւ-կրտսերը: Կուսակցության վարչության անդամ, պատգանմավոր Շահլար Ասքերովը օրերս հայտարարել է, որ «Իլհամ Ալիեւը իրավունք ունի գլխավորել հանձնաժողովը, քանի որ վերջերս նա հասնում է հաջողության ուր էլ չխառնվի: Նա կկարողանա կարգավորել իրադրությունը»: Ասքերովը չի բացառել առաջիկա համագումարում Իլհամ Ալիեւի կուսակցական լիազորությունները ընդլայնելու հնարավորությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---