ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈԼԴԻՆԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները քննարկում են մինչեւ 2001 թվականի վերջը միջպետական ֆինանսա-արդյունաբերական ընկերության ստեղծման հարցը, որը հիմնականում կունենա ռազմական ուղղվածություն: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում տեղեկացրել է ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը, որպես բաժնետեր, առաջարկում է նախկին ԽՍՀՄ-ի Ռազմական արդյունաբերական կհամալիրը կազմող պետձեռնարկությունների արժեթղթերը: Ներկայումս ռուսաստանյան փորձագետները կատարում են այն առավել գրավիչ ձեռնարկությունների գույքի շուկայական գնահատումը, որոնք կարող է տրվեն Ռուսաստանին: Դրանց թվում են` ավտոմատ համակարգերի ղեկավարման ինստիտուտը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Նյութագիտության ինստիտուտը եւ «Օրբիտա» ՓԲԸ-ն: Ռուսաստանին, որպես պետպարտք տրվելիք հայկական ձեռնարկությունների վերջնական ցուցակը կճշտվի Ռուսաստանի փոխխոսնակ Իլյա Կլեբանովի այցի ընթացքում, որը կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին: Ռուսաստանյան փորձագետները հետազոտություններ են կատարում նաեւ մի շարք էներգետիկ եւ լեռնահանքային ձեռնարկություններում: Այսպես` նրանք ուսումնասիրում են «Հրազդանի ՋԷԿ»-ը եւ Որոտանի հիդրոկասկադը, որում ընդգրկված են երեք ՀԷԿ: Ուսումնասիրություններ են կատարվել նաեւ երկրի հարավային լեռնահանքային բոլոր ձեռնարկություններում` Զանգեզուրի, Ագարակի եւ Ղափանի կոմբինատներում: Կընդգրկվե՞ն արդյոք լեռնահանքային եւ էներգետիկական օբյեկտներն այդ ընկությունում, Ճշմարիտյանը դժվարացավ պատասխանել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---