ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՉԵՉԵՆԱԿԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՋՈԿԱՏՈՒՄ ԿՌՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացրեց ռուսաստանյան HTB հեռուստաալիքը, Վրաստանի Կադորի կիրճում գտնվել է չեչենական գրոհայինների ջոկատում կռված, Ադրբեջանի 19-ամյա քաղաքացի, Բաքվի բնակիչ Ջավիդ Մուֆտիզադեի դիակը: Բաքվի ANS հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններին հայտնի է եղել Մուֆտիզադեի տեղը: Զոհվածի մայրը հայտնել է, որ գիտեր, թե ինչով է զբաղվում տղան: Նրա խոսքերով, որդին դարձել էր մոլեռանդ, երբ սկսել է այցելել Աբու-Բեքիրի մզկիթը, որը, Բաքվի ԶԼՄ-ների տեղեկություններով տարբերվում է վախխաբիտական ուղղվածությամբ: Ներկայումս մզկիթը շարունակում է իր գործունեությունը: Նրա շինարարությունը ֆինանսավորում է Ուսամա բեն Լադենի հետ սերտ կապեր ունեցող «Իսլամական ժառանգության վերածնունդ» քուվեյթյան կազմակերպությունը: Այն մինչ այժմ իր պաշտոնական ներկայացուցչությունն ունի Բաքվում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---