Թուրքիայի արտգործնախարարությունը հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից![]() 31 մայիսի 2010 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ իսրայելյան նավերը բռնագրավեցին «Ազատության նավատորմի» վեց նավեր, որոնց թվում նաև` մեկ թուրքական նավ և ավելի քան 10 հոգի մահացավ, Թուրքիան նախազգուշացրեց Իսրայելին, որ տվյալ միջադեպը կարող է «անուղղելի հետևանքների» հանգեցնել երկրների հարաբերությունների համար: Ռազմական հարձակումից հետո Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից: Իր հերթին Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լևին կանչվեց Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվեցին Իսրայելի դեսպանատան դիմաց` ի նշան հարձակման դեմ բողոքի: «Քաղաքացիական անձանց վրա հարձակմամբ Իսրայելը հերթական անգամ ցույց տվեց իր անհարգալից վերաբերմունքը մարդկային կյանքի ու խաղաղ նախաձեռնությունների հանդեպ: Մենք դատապարտում ենք այդ անմարդկային պրակտիկան: Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի նման վարքի հետևանքների համար, որն իրենից միջազգային իրավունքի խախտում է ներկայացնում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է Hurriyet Daily News-ը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |