Ռուբեն Մեհրաբյան. Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանին թույլ է տալիս հսկողության տակ պահել Ադրբեջանին![]() 8 հունիսի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չեզոք չէի անվանի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան չի պատրաստվում փոխարինել ղարաբաղյան հակամարտության կողմերին: Նրա խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում թելադրվում է տարածաշրջանում ազգային շահերով: Ընդ որում, նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության օգնությամբ Ռուսաստանը հսկողության տակ է պահում տարածաշրջանը: «Ղարաբաղյան հակամարտությունն ունիվերսալ գործիք է, որը Ռուսաստանին թույլ է տալիս հսկողության տակ պահել Ադրբեջանին»,- ասել է Մեհրաբյանը: Նրա խոսքով, Հարավային Կովկասում ստեղծված ստատուս-քվոն առայժմ ապահովում է հնարավոր կայունությունը տարածաշրջանում, և Ռուսաստանն իրեն չի զրկի դրանից: ![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |