Տիգրան Սարգսյան. Հայաստանի ողջ նորագույն պատմության ընթացքում 2009-ն ամենալուրջ մարտահրավերն էր երկրի տնտեսական ու ֆինանսական համակարգին![]() 8 հունիսի 2010 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ «2009 թվականը նորագույն պատմության մեջ բավական լուրջ մարտահրավեր էր մեր տնտեսական և ֆինանսական համակարգերի համար»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրի խորհրդարանում 2009 թվականին բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ: Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած 14,2% տնտեսական անկմանը, երկրի ֆինանսական, սոցիալական և տնտեսական համակարգը դիմադրողականության բարձր աստիճան դրսևորեցին, իսկ հակաճգնաժամային ծրագրերը դրական արդյունք տվեցին` առաջին հերթին հնարավորություն տալով մեղմացնել սոցիալական բացասական հետևանքերը։ Բացի դրանից, ինչպես ասել է վարչապետը, հակաճգնաժամային միջոցներն ուղղված էին տնտեսական աճը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու գործին։ ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |