ԵԿԳ տնօրենը պարզաբանել է «հայկական կոնյակ» և «արբուն» հասկացությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության որոշումը, նոր «արբուն» հասկացությունը ներմուծելու մասին «բրենդի» և «հայկական կոնյակ/հայկական բրենդի» անվանումների միջև տարբերությունները նշելու համար, կօգնի խուսափել սպառողներին շփոթության մեջ գցելուց, կարծում է ԵԿԳ տնօրեն Արա Գրիգորյանը: Նրա խոսքերով, օրենքը նույնացրել է «հայկական կոնյակ» և «հայկական բրենդի» կատեգորիաները` այդ անվանումներով խմիչքների համար սահմանելով հստակ պահանջներ: Այդպիսի պահանջներից են, մասնավորապես, «հայկական կոնյակ/հայկական բրենդի»-ի արտադրության համար օգտագործվող ՀՀ և ԼՂՀ տարածքներում մշակված խաղողի որոշակի տեսակները, սպիրտի` Հայաստանի Հանրապետությունում հնեցման և շշալցման պահանջը:

Միաժամանակ օրենքը կարգավորում է նաև մեկ այլ խմիչքի` «բրենդիի» արտադրության հետ կապված մանրամասները: «Բրենդիի» արտադրության համար թույլատրվում է օգտագործել մինչև 40 տոկոս ներկրված խաղողի սպիրտեր: Հենց այս` «բրենդի» անվանումով ոգելից խմիչքի համար էլ սահմանվել է «արբուն» անունը:

Արա Գրիգորյանը հավաստիացրեց, որ որոշումը վերաբերվում է միայն «բրենդիին» և որևէ կերպ չի անդրադառնա ԵԿԳ կողմից արտադրվող «Արարատ» կոնյակների վրա, որոնք շարունակելու են անվանվել «հայկական կոնյակ/հայկական բրենդի»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---