ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ ԵԽԽՎ-ՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը կմասնակցի Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողվում Լեռնային Ղարաբաղի հարցի հնարավոր քննարկումներին: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին երեկ մամլո-ասուլիսում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, համապատասխան պայմանավորվածություն կա ԵԽԽՎ-ի ղեկավարության հետ: Ռուստամյանը նշել է, որ ադրբեջանական պատվիրակությունը արդեն 50 ստորագրութ յուն է հավաքել քաղաքական հանձնաժողովում ղարաբաղյան խնդրի քննարկման իր առաջարկության օգտին: Պատգամավորը տեղեկացրեց, որ հարցի քննարկման դնելու վերջնական որոշումը կընդունվի նոյեմբերի 8-ին: «Եթե քննարկումը կայնա, ապա մենք շեշտը կդնենք հարցի իրավական ասպեկտին, եւ ես վստահ եմ, որ մեր փաստարկները ավելի համոզիչ կլինեն»,- ասել է Ռուստամյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ 2002 թվականին ԵԽԽՎ-ի պատվիրակությունը կայցելի Լեռնային Ղարաբաղ, որպեսզի «տեղում ծանոթանա իրավիճակին»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---