Արմեն Երիցյան. Հայաստանը պետք է ունենա աղտեների ռիսկի նվազեցման հարթակ

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Երևանում մեկնարկել է «Արմենիա 2010» վերջնականա պլանավորման կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակը սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքի կազմակերպչական հարցերի վերջնական հստակեցումն է:

«Ես մեծապես կարևորում են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների այցը Հայաստան: Մենք պետք է ցույց տանք, թե ինչի ենք հասել, այսինքն, ներկայացնենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքն, ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը»,-ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա նաև հայտնել է, որ կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն, 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո կատարված աշխատանքները: «Կարծում եմ, որ մենք դեռևս շատ անելիք ունենք»,-ասել է նախարարը` հավելելով, որ տվյալ վարժանքների ընթացքում փրկարարները նոր հմտություններ ձեռք կբերեն:

Ընդ որում, նա նշել է, որ երկիրը պետք է մշակի աղտենրի ռիսկի նվազեցման հարթակ, այսինքն այդ ուղղությամբ պետք է աշխատի ոչ միայն արտակարգ իրավիճակների նախարարությունը, այլ նաև այլ հաստատություններ: «Ես կարծում եմ, որ մինչ տարեվերջ մենք կմշակենք նման հարթակ»,-ասել է Արմեն Երիցյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ասել է նաև, որ աղետի դեպքում Հայաստանը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ:

Կոնֆերանսին մասնակղցել են 23 երկրների 60 ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---