Ջիանֆրանկո Ֆինի. Հայաստանին հաջողվել է առավել շահեկան դիրք եւ վստահելի գործընկերոջ համբավ ապահովել միջազգային ասպարեզում

Ջիանֆրանկո Ֆինի. Հայաստանին հաջողվել է առավել շահեկան դիրք եւ վստահելի գործընկերոջ համբավ ապահովել միջազգային ասպարեզում

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների խորացման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, հայ-իտալական առնչությունների հարուստ պատմության հանրայնացման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց համագործակցության մակարդակի բարձրացումը ներդրումային եւ մշակութային խոշոր ծրագրերի, ինչպես նաեւ փոխայցելությունների իրականացմամբ:

Այնուհետեւ դեսպան Ռուբեն Կարապետյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի ներկայիս իրավիճակը` մանրամասն անդրադարձ կատարելով ադրբեջանական վերջին հարձակմանը:

Ջիանֆրանկո Ֆինին իր հերթին նշեց Իտալիայի հավասարակշիռ մոտեցումը հիմնախնդրի նկատմամբ` ընդգծելով «խորհրդային ծանր ժառանգության» փաստն ու հայկական կողմի խոհեմ եւ հետեւողական քաղաքականությունը արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Պատգամավորների պալատի նախագահը բարձր գնահատեց հայկական դիվանագիտությունը, որին հաջողվել է «Հայաստանի համար առավել շահեկան դիրք եւ վստահելի գործընկերոջ համբավ ապահովել միջազգային ասպարեզում»:

Հայաստանի դեսպանը վերահաստատեց Ջիանֆրանկո Ֆինիին Հայաստան ացելելու հրավերը` հույս հայտնելով, որ այն զգալի խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---