Սևանա լճի ափամերձ տարածքներում գազատարները կվերատեղադրվեն

Սևանա լճի ափամերձ տարածքներում գազատարները կվերատեղադրվեն

PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց ջրածածկվող եւ ողողման գոտիներից գազատարների վերատեղադրման նպատակով նախատեսվում է 2010-11 թվականներին կառուցել շուրջ 8 կմ գազատար, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի առաջանցիկ բարձրացումը լուծում պահանջող խնդիրներ է առաջացրել ափամերձ տարածքներում առկա կոմունիկացիաների շահագործման համար։Այդ նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի և կապի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը և անհրաժեշտ միջոցառումների ծավալները։

ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009-2031թթ. ծրագրի շրջանակներում, անհրաժեշտություն է առաջացել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի վերատեղադրման աշխատանքներ իրականացնել Սևանա լճի ջրածածկվող եւ ողողման տարածքներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---