Համլետ Հարությունյան. Հայաստանը պետք է համապատասխան հակահարված տա Ադրբեջանի բոլոր ոտնձգություններին

Համլետ Հարությունյան. Հայաստանը պետք է համապատասխան հակահարված տա Ադրբեջանի բոլոր ոտնձգություններին

PanARMENIAN.Net - Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպը թուրքական ձեռագիր ունի. սպանել գիշերվա ծածկի տակ կամ երբ մարդիկ քնած են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Համլետ Հարությունյանը: Նրա կարծիքով, Հայաստանը որոշ առումով կորցրել է զգոնությունը, և Ադրբեջանը, օգտվելով դրանից, իրագործեց այս հանցագործությունը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը պետք է համապատասխան հակահարված տա Ադրբեջանի բոլոր ոտնձգություններին, այլ ոչ թե հանդես գա խաղաղության աղավնու դերում` բոլորին, իբր, ցույց տալով, թե մենք վախենում ենք: «Ես գտնում եմ, որ մենք Ադրբեջանից վախենալու համար հիմք չունենք»,- ասել է Հարությունյանը` ավելացնելով, որ Հայաստանը հաղթել է Ադրբեջանի հետ պատերազմը, իսկ այն կողմը, որը հաղթել է, պետք է միշտ բարոյական առավելություն ունենա:

Դրա հետ մեկտեղ նա քննադատել է Չայլու շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ միջազգային հանրության արձագանքը` ասելով, որ այն բավական ուշացած էր և անհասկանալի ձևակերպումներով:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---