Հայաստանում կանանց շախմատի միջազգային մրցաշարի խաղերի ցուցադրություները հասանելի են օնլայն ռեժիմով25 հունիսի 2010 - 20:32 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ջի-Էն-Սի Ալֆա»-ի շնորհիվ, մրցաշարի հյուրերը և իրադարձությունը լուսաբանող լրագրողներն իրենց տրամադրության տակ ունեն լայնաշերտ ինտերնետ, ինչը թույլ է տալիս մրցաշարի մասին տեղեկությունները փոխանցել առավել արագ, PanARMENIAN.Net ին հայտնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աջակցությունն է բերել մրցաշարի մամլո կենտրոնը համակարգիչներով համալրելու և ինտերնետ հասանելիությամբ ապահովելու գործում: Այդ կենտրոնի շնորհիվ, հավատարմագրված ԶԼՄ-ներն անմիջապես Ջերմուկից առավել արդյունավետ կարող են կազմակերպել իրենց աշխատանքը` խմբագրություններին մատակարարելով վերջին նորությունները, այդ թվում նաև` լուսանկարներ և տեսանյութեր: Ավելին, աշխարհի շախմատասերները կարող են օնլայն եղանակով դիտել մրցաշարի հանդիպումները: Լայնաշերտ կապի արդիական միջոցների շնորհիվ մրցաշարի բոլոր խաղերը հնարավոր է վերբեռնել և օնլայն մատչելի դարձնել լայն հասարակության համար: Բացի այդ, Ջերմուկի «Արմենիա» առողջարանային համալիրում հանգրվանած բոլոր հյուրերի և մասնակիցների համար ստեղծված են Wi-Fi անվճար ինտերնետ գոտիներ, ինչի շնորհիվ հնարավորություն ունեն կապ պահպանել իրենց ընտանիքների և ընկերների հետ: Կանանց Գրան-պրի շարքի չորրորդ փուլի մրցաշարը տեղի է ունենում հունիսի 24-ից հուլիսի 5-ը Ջերմուկ առողջարանային քաղաքում , որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնց թվում` Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ և անժառանգ անձանց բնակարանները. 7 կալանավորված կա Հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52,162,500 դրամի վնաս ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին «Որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք 1 ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի նախագիծը, Բաքուն նոր օրակարգեր է առաջ բերում Միրզոյանը կարևոր է համարել Ադրբեջանի հետ մեկնարկած սահմանազատման գործընթացի շարունակականությունը |