Լիլիթ Մկրտչյանը Գրան պրիի երկրորդ տուրում հաղթել է Մարթա Ֆիերոյին

Լիլիթ Մկրտչյանը Գրան պրիի երկրորդ տուրում հաղթել է Մարթա Ֆիերոյին

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Ջերմուկում կայացել է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարի երկրորդ տուրը: Լիլիթ Մկրտչյանը երկրորդ հաղթանակն է տարել մրցաշարում: Երկրորդ տուրում Մկրտչյանը հանդիպել է Մարթա Ֆիերոյի հետ (Էկվադոր) և հաղթանակ տարել: Էլինա Դանիելյանը Նանա Ձագնիձեի (Վրաստան) հետ պայքարում միավորներ է կորցրել և 1 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

2-րդ տուրից հետո Գրան պրիի մրցաշարային աղյուսակում 2 միավորով առաջատար են Ձագնիձեն և Մկրտչյանը, երրորդ տեղում է Տատյանա Կոսինցևան (1.5 միավոր):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---